News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի 14 համայնքում առաջիկա կիրակի՝ մարտի 11-ին, ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու։  Հատկանշական է, որ 14 համայնքից որեւէ մեկում թեկնածու չի առաջադրել  ընդդիմադիր «Ելք» դաշինքը։  Ինչպես բոլոր ընտրություններին, համայնքների մեծ մասում թեկնածու է առաջադրել իշխող Հանրապետական կուսակցությունը։ 

Այսպիսով Արագածոտնի մարզի Դդմասար գյուղում առաջադրվել  է միայն գործող գյուղապետ ՀՀԿ անդամ  Ռաշիդ Օսեյանը։ Արարատի մարզի հինգ համայնքում՝ Դարբնիկում, Եղեգնավանում, Զորակում, Խաչփառում, Հայանիստում, Նիզամիում եւ Սիսում եւս առաջադրվել են միայն գործող գյուղապետերը։ Բոլորը ՀՀԿ անդամ են։ 

Այս նույն մարզի Սայաթ Նովա համայնքում էլ առաջադրվել է գործող   համայնքապետը, որը «Բարգաված Հայաստան» կուսակցության անդամ է։ Արմավիրի  մարզում միայն Մեծամոր համայնքում է ընտրություն, որտեղ եւս մրցակցություն չկա։ Առաջադրվել է միայն գործող ՀՀԿ–ական  համայնքապետ Էդվարդ Միրզոյանը։

14 համայնքից միայն Արարատի մարզի Նորամարգ եւ Լոռու մարզի Դեբետ համայնքներում է մրցակցություն սպասվում։ Նորամարգում առաջադրվել են երեք թեկնածու, որոնցից երկուսը՝ Արմեն Գեւորգյանը եւ Արման Թադեւոսյանը ՀՀԿ–ական են, Արմեն Ղահրամանյանը՝ անկուսակցական։ Գործող համայնքապետը չի առաջադրվել։

Դեբետ գյուղում մրցակցություն է սպասվում ԲՀԿ–ական, ՀՀԿ–ական եւ դաշնակցական  թեկնածուների միջեւ։  Այստեղ առաջադրվել է չորս թեկնածու։  Այստեղ նույնպես գործող գյուղապետը չի առաջադրվել։ Լեռնավան համայնքում առաջադրվել է միայն գործող գյուղապետը։ Կոտայքի մարզում միայն Հացավան  համայնքում է ընտրություն, այստեղ էլ բացի գործող  համայնքապետ  Շավարշ Սարգսյանից այլ թեկնածու չի առաջադրվել։ Պարզապես համայնքապետը ԲՀԿ–ական է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ