News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը չի դառնա խորհրդարանական երկիր, քանի դեռ 4-րդ նախագահը չի ընտրվել ժողովրդի կողմից: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը:

«Դա իմիտացիա է, 4-րդ նախագահին ընտրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Սահմանադրության պահանջն է այդպիսին, Սահմանադրության բովանդակային պահանջն է դա: Ես Սահմանադրության տեքստը չեմ մեկնաբանում, ես հղում եմ տալիս ուղիղ տեքստին»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ դեռ խորհրդարանի կողմից նախագահի ընտրությունից շաբաթներ առաջ Վահե Գրիգորյանը հարցազրույց էր տվել եւ հայտնել, որ 2015-ին ընդունված սահմանադրական փոփոխությունների 125–րդ հոդվածի համաձայն 4–րդ նախագահը չի կարող ընտրվել Ազգային ժողովի կողմից, քանի որ այդ կարգը սահմանող 125-րդ հոդվածը ուժի մեջ է մտնելու ՀՀ 4–րդ նախագահի լիազորությունների ստանձնման օրը։ Ըստ փաստաբանի՝ ստացվում է, որ նախագահը պետք է ընտրվի նախկին Սահմանադրությամբ ամրագրված կարգով՝ ժողովրդի քվեով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ