News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ողջաբերդ համայնքի ղեկավար Նորայր Մելքոնյանի, նրա ընտանիքի անդամների եւ համագյուղացիների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով գյուղապետը, կինը եւ հորեղբոր որդին մարմնական վնասվածքներ են ստացել։ Դեպքը տեղի է ունեցել  երեկ՝ մարտի 8–ին։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Նորայր Մելքոնյանը։ 

Նա նշեց, որ վիճաբանությունը տեղի է ունեցել անօրինականության պատճառով. իր թույլտվությանը հակառակ՝ համագյուղացին փորձել է ցանկապատել  ինչ–որ տարածք։ Նա համագյուղացու անունը չհրապարկեց՝ նշելով, որ  իրավապահները զբաղվում են դեպքով։

Նորայր Մելքոնյանն ասաց, որ այդ տարածքը, որի ցանկապատումը անօրինական է եղել, իր տան մոտ է, որտեղ էլ վեճը ծագել է։ Վիճաբանությանը ներկա է եղել նաեւ իր կինը, որին նույնպես հարվածել են։ Ըստ համայնքապետի՝ իր հորեղբոր որդուն էլ  ճանապարհին են ծեծել, որին բուժօգնություն է ցուցաբերվել հիվանդանոցում։  

«Մեր համագյուղացիներն են եղել, հին վեճ չունենք մենք, իրենք  ցանկապատ էին անում անօրինական, թույլ չեմ տվել ու վեճը առաջացել է»,–ասաց գյուղապետը։

Նշված դեպքով իրավապահները քննություն են սկսել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ