News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան այցելել է Բաքու: Այցի շրջանակում նա հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Երկրի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը վկայակոչելով՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 2 երկրների պաշտպանության նախարարները դեմ առ դեմ են հանդիպել, որից հետո անցկացրել են ընդլայնված կազմով հանդիպում: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են իրենց ղեկավարած կառույցների համագործակցության հարցերը՝ սպառազինության ստուգման եւ վերահսկողության ոլորտներում: Կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության հեռանկարների, համատեղ զորավարժությունների անցկացման, աշխատանքային հանդիպումների կազմակերպման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրվել է 2018 թվականի համար երկկողմ համագործակցության ծրագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ