News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բելգիայում ծագել է ոչ ստանդարտ եւ ժամկետանց մսի հետ կապված սկանդալ: Թագավորության գյուղատնտեսության նախարար Դենի Դյուկարմի  եւ Սննդամթերքի ցանցի անվտանգության դաշնային գործակալության (AFSCA) հրահանգով Վերվիե քաղաքի Veviba ձեռնարկության արտադրանքը, որը մասնագիտացած է մսի խյուսի արտադրության ոլորտում, վաճառադարակներից առգրավվել է:

Ուրբաթ AFSCA-ից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ նման միջոցառում է ձեռնարկվել տեսուչների կողմից արտադրանքի ստուգումից հետո, երբ Վերվիեում ոսկրահան անելիս եւ միսը սառեցնելիս խախտումներ են հայտնաբերվել, որոնք սպառողների առողջությանը վտանգ են սպառնում:

Մասնավորապես՝ «ամերիկեն» խյուսում, որը Բերլգիայում հում վիճակում են ուտում, մսի թափոններ են հայտնաբերվել, որոնք արգելված են արտադրության եւ մարդու օգտագործման նպատակով վաճառելու համար: Հայտնաբերվել է նաեւ սառեցման ժամկետների կեղծում:

Գնորդներին, որոնց մոտ նման խյուսի օգտագործման հետեւանքով մարսողական խանգարումներ են առաջացել, AFSCA-ն խորհուրդ է տվել անմիջապես բուժօգնության դիմել:

Բելգիայում արտադրվող մսի արտադրանքի մոտ մեկ երրորդ մասը բաժին է ընկնում Veviba-ին:

Սանիտարահամաճարակային պահանջների թույլ տրված խախտումների հետ կապված երկրի գյուղնախարարությունը եւ AFSCA-ն որոշում են ընդունել ընկերության լիցենզիան ժամակավորապես դադրեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ