News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը, 2010 թվականին Մեծ Բրիտանիա գալուց հետո, շարունակել  է արեւմտյան հատուկ ծառայություններին տեղեկատվություններ տրամադրել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Financial Times թերթին եւ անվտանգության ոլորտի աղբյուրներին:

Այսպիսով, նրանցից մեկի կարծիքով՝ Սկրիպալը շարունակել է ներկայացնել օտարերկրյա գործակալությունների շահերը այն բանից հետո, երբ ազատության մեջ է հայտնվել. «Նա սահմանափակ ժամանակով շարունակել է աշխատել նրանց համար», - ասել է աղբյուրը:

Մասնավորապես, Սկրիպակը կարող էր ծառայություններ մատուցել արեւմտյան հատուկ ծառայություններին` տեղեկացնելով «թե ինչպես են ռուսները ներթափանցում Արեւմուտք, ինչպես են հավաքագրում, ինչպես են իրականացնում հակահետախուզական գործողությունները»: «Դա շարունակական օգտագործում էր», - ասել  է մեկ այլ աղբյուր:

Ավելի վաղ՝ մարտի 5-ին,  Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը գտել էին ծանր վիճակում: Նրանք հոսպիտալացվել են: Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ նրանք թունավորվել են: Սերգեյ Սկրիպալը Ռուսաստանում դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար: 2010 թվականին նա փոխանակվել էր Միացյալ Նահանգներում ձերբակալված ռուսական հետախուզության բջջի անդամների հետ (որոնցից ամենահայտնին Աննա Չապմանն էր):

ՌԲԿ-ն հաղորդում է, որ Սկրիպալի թունավորման հետաքննությանը ներգրավել են 180 բրիտանական զինվորականների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ