Կոլորադոյում երկու տղամարդ դաժանորեն ծեծել են 4-ամյա դստերը գրկած հորը: Դեպքի տեսագրությունը Facebook-ում հրապարակել է տեղական ոստիկանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել բարերից մեկում: Վեճից հետո երիտասարդներից մեկը հարվածել է Ռիչարդ Բրաունի դեմքին, ով գրկած է եղել երեխային եւ չի կարողացել պաշտպանել իրեն:
Բարի այցելուներից մեկը հորից վերցրել է երեխային եւ տարել նրան մեկ այլ սրահ, որից հետո Բրաունին գետնին են տապալել եւ սսկել են ոտքերով հարվածել:
Ըստ ոստիկանության՝ երկու հարձակվողները ձերբակալվել են: Նրանք մեղադրվում են լուրջ մարմնական վնասվածքներ պատճառելու եւ երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ:
Բրաունը տեղափոխվել է հիվանդանոց, երեխան չի տուժել: