News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հինգերորդ սերնդի բջջային կապի փորձարկումը լրիվ թափով առաջ է ընթանում։  Չինաստանը հայտարարել է, որ 5G ցանցի փորձարկումը կավարտի այս տարի՝ առաջին փուլը կավարտվի հունիսին, փորձարկման ավարտական փուլը նախատեսված է տարվա վերջին։ Դրանից հետո հինգերորդ սերնդի ցանցը կսկսվի ներդրվել ամենուրեք։

Չինաստանն առաջին երկիրն էր, որ սկսեց 5G ցանցի փորձարկումը։ Փորձարկումն ընթացել է Հուանժոյ վայրում։ Իշխանությունները սկսեցին ընդունել մշակող ընկերությունների դիմումները։ Իսկ ամերիկյան բջջային Sprint օպերատորը չի սպասի մինչեւ տարվա վերջ եւ 5G  ցանցի փորձարկումը կսկսի արդեն ապրիլին։ Ընկերությունը հայտարարել է, որ  առաջին քաղաքներըը, որտեղ կսկսի գործել 5G–ն, կլինեն Լոս Անջելեսը, Դալասը, Ատլանտան, Չիկագոն, Հյուսթոնն ու Վաշինգտոնը:

Այսօր օգտագործվող բջջային կապը համապատասխանում է 4G ստանդարտներին։ 5G-ի չափանիշները դեռեւս գոյություն չունեն, սակայն դրա հետ կապված մասնագետները մեծ ակնկալիքներ ունեն: Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, 2018 թվականը որոշիչ կդառնա 5G  կապի համար:

Վիճակագրության համար, բջջային կապի նոր չափանիշները հայտնվում են ամեն 10 տարին մեկ՝ առաջինը(1G)–ն ներդրվել է 1981 թվականին, վերջինը (այսօր գործող 4G–ն) հայտնվել է 2010 թվականին։  5G ցանցը շահագործման նախատեսվում է հանձնել 2020 թվականին:

Հինգերորդ սերնդի ցանցը տարբերվում է չորրորդ սերնդից մի շարք պարամետրով։ Beeline Արմենիայի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի խոսով, բջջային կապի հինգերորդ սերնդի հիմնական առավելություններից մեկը այն է, որ 5G-ն ապահովում է ավելի բարձր թողունակություն: «5G ցանցի հիմնական տարբերությունը տվյալների փոխանցման արագությունն է: Այսօրվա ծառայությունների եւ խնդիրների համար 4G ցանցի արագությունը բավարար է, սակայն այսօր ակտիվորեն զարգանում են նոր էկոհամակարգեր, օրինակ, գերխելացի քաղաք, որտեղ բոլոր տարրերը միմյանց հետ կապված են եւ անընդհատ փոխազդում են: Կամ, ասենք, ապրանքների առաքման համակարգերի կազմակերպումը դրոնների միջոցով, կամ մարդկանց տեղափոխումը ավտոմատ ցամաքային կամ օդային տրանսպորտի միջոցով։ Այն ժամանակ անհրաժեշտ կլինի բոլորովին այլ բջջային ցանցի արագություններ: Այնպես որ 5G-ն ապագան է, բայց ապագան շատ հեռու չէ եւ շատ հետաքրքիր է»,– NEWS.am–ի հետ զրույցում ասել է Պյատախինը։

Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ծրագրավորման ուսուցիչ, մշակող Արթուր Ավանեսովը ուշադրությունը հրավիրում է նոր սերնդի ցանցի մյուս առավելությունների վրա: «Բացի այն, որ 5G ցանցերը բարձր արագությամբ եւ ապահով բջջային կապ են ապահովում, դրա հիմնական առավելություններից մեկն այն է, որ այն ավելի քիչ էներգիա կծախսի եւ, ի տարբերություն նախորդ սերունդների ցանցերի, կծածկագրի առցանց շարժը: Սա նշանակում է, որ տվյալների փոխանակումը կդառնա ավելի անվտանգ »:

Նրա կարծիքով, 5G ցանցերի հայտնվելը կտրուկ փոխելու է բարձր տեխնոլոգիաների ոլորտը: «5G ցանցի զարգացումը մեծապես կազդի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա, վիրտուալ իրականության տեխնոլոգիաների բարելավման, ավտոպիլոտով մեքենաների եւ այլ հեռանկարային ուղղությունների կատարելագործման աշխատանքների ակտիվացմամբ», - ասում է Ավանեսովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ