News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ԱՄՆ դատարանը մարտի 9-ին յոթ տարվա ազատազրկման է դատապարտել գործարար Մարտին Շկրելիին խարդախության համար, հաղորդում է NY Daily News-ը:

Ըստ թերթի՝ 34-ամյա Շկրելին դատավճռից առաջ «երեխայի պես լաց է եղել»: Իր վերջին խոսքում գործարարը, որը նախկինում գործընթացն անվանում էր վհուկների որս, խոստովանել է, որ «դավադրություն չկար»:

«Դա իմ մեղքն է: Ես այստեղ տուժող չեմ», - ասել է նա: Մեղադրական կողմը նրա համար 15 տարվա ազատազրկում է խնդրել, մինչդեռ պաշտպանական կողմը՝ 1-1.5 տարի:

Նրա փաստաբան Բենջամին Բրաֆմանը դատավճռից հետո ասել է, որ հիասթափված է 7 տարվա ազատազրկումից, բայց խոստովանել է, որ կարող էր ավելի վատ լինել:

Մարտին Շկրելին հայտնի դարձավ հասարակությանը, քանի որ իր  Turing Pharmaceuticals ընկերությունը իրավունքներ էր ձեռք էր բերել Daraprim դեղամիջոցի համար, գրեթե անմիջապես մեկ դեղապատիճի համար 13,5 դոլարից մինչեւ  750 դոլարի գինը բարձրացնելով: Շուտով գործարարը ձերբակալվել էր Մանհեթենի իր բնակարանում, սակայն 5 մլն դոլարի գրավի դիմաց ազատ էր արձակվել:

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ