News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շարունակվում է ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Մարտի 9-ին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սպիտակ Տանը եւ Կոնգրեսում։ Մասնավորապես Սպիտակ Տանը պատվիրակությանն ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ստորաբաժանման ղեկավար Քեթրին Քրոֆթը։ Հանդիպմանը պատվիրակության անդամները Քրոֆթին ներկայացրել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ընդգծվել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների առնչությամբ առավել հասցեական եւ թիրախավորված հայտարարություններ անելու անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել հայ-թուրքական արձանագրություններին եւ դրանց հետկանչմանը, ինչպես նաեւ՝ ներկայացվել են Եվրոպական միությաւն հետ անցած տարվա նոյեմբերին ստորագրված համաձայնագրի մանրամասները։ Պատվիրակության անդամները նշել են , որ Հայաստանը միակ երկիրն է, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, նման համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ։

Նույն օրը Կոնգրեսում պատվիրակությունը հանդիպել է Հելսինկյան հիմնադրամի փորձագետների հետ։ Հանդիպմանը ներկայացվել են Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու համատեքստում իրականացվող ներքին բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող քայլերը եւ այլն։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության անհրաժեշտությանն առնչվող հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ