News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


CRRC Tangshan Co. բարձր արագությամբ գնացքներ արտադրող չինական ընկերության ինժեներները առաջին անգամ «Ֆուսին» գնացքի փորձարկումներն են կատարել, որոնք կարող են ժամում 350 կիլոմետր արագություն զարգացնել եւ միաժամանակ փոխադրել ավելի քան 1100 ուղեւոր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Սինխուային»:

Նոր գնացքի երկարությունը, որը ներառում է 16 վագոն, հասնում է 415 մետրի, ինչը երկու անգամ գերազանցում է «Ֆուսին» գնացքների երկարությունը, որոնք ներկայումս արդեն շահագործվում են չինական երկաթուղում:

Նոր գնացքը զանգվածային արտադրության համար թույլտվություն ստանալուց առաջ պետք է անցնի մի շարք փորձարկումներ: Նշվում է, որ նոր գնացքը ամբողջությամբ մշակվել եւ կառուցվում է Չինաստանում:

Անցյալ տարվա օգոստոսից «Ֆուսին» գնացքները, որոնք ժամը 350 կիլոմետր արագությամբ են շարժվում, սկսել են շարժվել  Պեկին-Շանհայ երկաթուղային գծի երկայնքով: «Ֆուսինը» 4 ժամ 28 րոպեում ուղեւորներին Պեկինից Շանհայ է տեղափոխում,  ինչը 1.5 ժամով ավելի արագ է, քան առաջ:

Չինական բարձր արագությամբ բոլոր գնացքները ստեղծված են այնպես, որ կարող են ժամում 350 կիլոմետր արագություն զարգացնել, սակայն յոթ տարի առաջ իշխանությունները որոշեցին սահմափակել տեղափոխման արագությունը՝ հասցնելով ժամում 300 կիլոմետրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ