News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի 2020 թվականի ընտրարշավի կարգախոսը կդառնա «Ամերիկան մեծ պահպանենք» արտահայտությունը, հայտարարել է նա Պիտսբուրգում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս: Այս մասին հայտնում է CNN-ը:

«Մեր, ոչ իմ՝ մենք մի թիմ ենք, նոր կարգախոսը»,- իր կողմնակիցներին պարզաբանել է Թրամփը: Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի ընտրություններին իր մասնակցությունը «ենթադրություն» է: «Դրանում ես գրեթե համոզված եմ, սակայն չի կարելի 100 տոկոսով վստահ լինել,- հավելել է ԱՄՆ նախագահը: - Ես չեմ սիրում շատ հեռու առաջ գնալ, սակայն եկեք ենթադրենք, որ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես ընթանում է»:

«Երբ 2 տարի հետո մենք արշավը սկսենք, կարող եք հավատալ, մեր կարգախոսն է լինելու «Ամերիկան մեծ պահպանենք»,- հայտարարել է Թրամփը: Նա նշել է, որ հին կարգախոսը՝ «Ամերիկան դարձնենք մեծ», հաջորդ ընտրություններում հնարավոր չի լինի օգտագործել, քանի որ «ես դա արդեն արել եմ»:

Ելույթի ժամանակ Թրամփը նշել է, որ հավաքվածների խնդիրն է հնարավոր դարձնել, որպեսզի «Ամերիկայի մեծ վերելքը ամբողջ արագությամբ շարունակվի»:

Մարտի սկզբին Politico պաբերականը հայտնել էր, որ Թրամփը Ֆլորիդայի Մար-ա-Լագո մասնավոր նստավայրում հանդիպում էր անցկացրել իր նոր ընտրարշավի հովանավորների հետ: Թրամփը հայտարարել էր, որ ներդրողները կմտնեն այն մարդկանց կարգի մեջ, որոնք թեկնածուին առավել մոտ են: 25 հազար դոլար ներդնելուն պատրաստ մարդիկ կդառնան «Թրամփի լոկոմոտիվի» մի մասը, 45 հազար դոլար ներդնող բիզնեսմենները կմտնեն «45 ակումբ»-ի մեջ: Ավելի ուշ կներկայացվեն ավելի մեծ գումար ծախսելուն պատրաստ ներդրողների կարգերը

Փետրվարի վերջին Թրամփը իր վերընտրման արշավի մենեջեր էր նշանակել քաղտեխնոլոգ Բրեդ Փասքեյլին: Երկրորդ անգամ առաջադրվելու Թրամփի մտադրության մասին Սպիտակ տունը հայտնել էր դեռեւս հունվարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ