News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Yahoo-ի առաջատար հետաքննող լրագրող Մայքլ Իսիքոֆը եւ Mother Jones ամսագրի գլխավոր խմբագիր Դեւիդ Քորնը գիրք են գրել այն մասին, թե ինչպես են Սպիտակ տանը պատրաստվել պատասխանել ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ մասնակցությանը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Լրագրողները խոսել են նաեւ Սպիտակ տան նախկին աշխատակցի մասին: «Ռուսական ռուլետկա. պատմություն Ամերիկայի դեմ Պուտինի ինսայդերական պատերազմի եւ Դոնալդ Թրամփի ընտվելու մասին» գիրքը ԱՄՆ-ում վաճառահանվել է մարտի 13-ից:

Առաջարկները մշակվել են Սպիտակ տան կիբերանվտանգության հարցերով համակարգող Մայքլ Դենիելի եւ Ազգային անվտանգության խորհրդում Ռուսաստանի հարցերով փորձագետ Սելեստա Ուոլանդերի կողմից:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում համանման ծրագրերի մասին 2017 թվականին գրել էր The Washington Post-ը: Պարբերականի տեղեկություններով՝  քննարկվում էր Ռուսաստանի ենթակառուցվածքային համակարգի վրա կիբերհարձակման տարբերակը եւ ԿՀՎ հավաքած կոմպրոմատի հրապարակումը, «որը կարող էր Վլադիմիր Պուտինին զարմացնել»:

Լրագրողներն իրենց գրքում գրում են, որ Ուոլանդերն իսկապես առաջարկել է հրապարակել Պուտինի դեմ գաղտնի կոմպրոմատը, նա աշխատել էր պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդի հետ: «Ուոլանդերն առաջարկում էր կազմակերպել գաղտնի հետախուզական տեղեկությունների հատվածների արտահոսք այն նպատակով, որպեսզի բացահայտեին Լատվիայում Պուտինի դստեր բանկային հաշվեհամարները»,- նշված է գրքում: Ուոլանդերը եւ Նուլանդը առաջարկել են նաեւ «ռուսական կայքերին փոխանցել Պուտինի փողերի, ռուսաստանցի պաշտոնյաների ընկերուհիների, «Եդինայա Ռոսիա»-ում կոռուպցիայի մասին տեղեկությունները: «Մենք ցանկանում էինք խաղադրույքները բարձրացնել նույն մեթոդներով, որոնք Պուտինն ընդունում է»,- լրագրողներին ասել է Նուլանդը:

Արդյունքում Սպիտակ տանը հրաժարվել են պատասխանել հնարավոր միջամտությանը: Այս որոշման հետեւում կանգնած էին Օբամայի ներքին անվտանգության հարցերով խորհրդականներ Սյուզան Ռայսը եւ Լիզա Մոնակոն, որոնք համարել են, որ պատասխանի պատրաստման տեղեկությունը կարող է լրատվամիջոցներ արտահոսել, ինչը «նախագահ Օբամային շրջանակների մեջ կդնի» եւ նրան կստիպի գործել:

Օբամայի վարչակազմի գործերի կառավարիչ Դենիս Մակդոնահը Yahoo-ի լրագրողներին պարզաբանել է, որ Օբաման պատասխան գործողություններից հրաժարվել է նաեւ այն պատճառով, որ չի ցանկացել, որ հակամարտության թեժացումը օգնի Դոնալդ Թրամփին այն թեզի առաջմղման հարցում, որ ընտրությունները կեղծված էին: Նա ցանկացել է պաշտպանել «ընտրությունների ամբողջականությունը»,- ասել է Մակդոնահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ