News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ֆլորենցիայում ավելի քան 10 հազար մարդ է մասնակցել ռասիզմի դեմ երթին, որը կազմակերպվել է Սենեգալի քաղաքացի Իդի Դիենեի սպանությունից հետո: Այս մասին հայտնում է La Repubblicа պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ Դիենեն փողոցային առեւտրական էր: Ոստիկանությունից հայտնել են, որ մարտի 5-ին Ամերիկո Վեսպուչի կամրջի վրա նրան գնդակահարել է մի տեղացի: Երթի են դուրս եկել սենեգալյան համայնքի ներկայացուցիչները եւ Ֆլորենցիայի բազմաթիվ բնակիչներ, եղել են մեծ թվով ընտանիքներ՝ երեխաների հետ, տարեց մարդիկ եւ դեռահասներ, նշում է պարբերականը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելլան:

Երթի շարասյունն անցել է Ֆլորենցիայի կենտրոնով՝ Սանտա Մարիա Նովելլա հրապարակից մինչեւ Վեսպուչիի կամուրջ եւ հետադարձ երթուղով: Միջոցատումը խաղաղ է ընթացել, նշում է La Repubblicа-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ