News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Starz վճարովի հեռուստաալիքը ապրիլի 23-ին ցուցադրելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորը ամերիկացի Ջո Բերլինգերն է, հաղորդում է «Ասպարեզ»-ը։

«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը իր առջեւ խնդիր է դնում լույս սփռել Հայոց ցեղասպանության վրա, որի ականատեսներն ու սերունդները նախկինի պես պայքարում են, որպեսզի միջազգային հանրությունը պաշտոնապես ճանաչի այն։

Starz-ի գնումների բաժնի ղեկավար Բրետ Մարոտոլիի խոսքով՝ ընկերությունը փաստավավերագրական ֆիլմեր է ձեռքբերել, որոնք ոչ միայն համապատասխանում են իրենց ընկերության ռազմավարությանը, այլեւ հետաքրքիր թեմաներ, սադրիչ հակամարտություններ եւ իրական պատմություններ են ներկայացնում:

Հիշեցնենք, որ «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմում ներկայացված են պատմաբանների եւ գիտնականների հետ նրա հարցազրույցները Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության մասին:

Ամերիկյան հեռուստատեսային ցանցը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ձեռքբերել

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ