News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սրտի կաթվածից մարտի 10-ին մահացել է իրանահայ դերասան Լեւոն Հաֆթվանը։

Հաֆթվանը ուրբաթ երեկոյան սրտի կաթված է ստացել «Մթության հարսնացուն» հեռուստասերիալում նկարահանման ժամանակ եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ հաջորդ օրը մահացել է, հաղորդում է Tehran times-ը։ 

Հաֆթվանը մի քանի տարի ապրել է Կանադայում եւ Իրան է վերադարձել 2010-ին՝ խաղալու համար ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» կատակերգություն-դրամայում։

Նա 2014-ին լավագույն դերասան է ճանաչվել Դաքքայի 13-րդ միջազգային կինոփառատոնում:

«Փարվիզ» ֆիլմը 2013 թվականին Երեւանում կայացած «Ոսկե ծիրան» կինոփառատոնում արժանացել է «Արծաթե ծիրանի»։

Բացի այդ, Հաֆթվանն լավագույն դերասանի կոչման է արժանացել 2017 թ-ին Համիլթոնի միջազգային կինոփառատոնում՝ Կազեմ Մոլլայի «Քուփալ» դրամայում իր դերի համար:

Լեւոն Հաֆթվանին կհուղարկավորեն Թեհրանի հայկական գերեզմանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ