News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալացի գիտնականները մի շարք մարդկանց հաջողությունը բացատրել են ոչ թե աշխատասիրությամբ, այլ՝ պատահականության ուժով: Ուսումնասիրությունը իրականացրել են Կատանիայի (Իտալիա) համալսարանի գիտնականները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Science Alert պորտալը:

Իրենց հետեւությունները գիտնականները հիմնավորել են կյանքի մանրամասն համակարգչային մոդելի ստեղծումից հետո, որը հիմնված է աշխարհում նյութական բարիքների բաշխման իրական մոդելի վրա, որտեղ բարիքների 85 տոկոսը բաշխված է բնակչության 10 տոկոսի միջեւ:

Նախ, համակարգիչը ստեղծել է շնորհալիության միջին մակարդակի հազար մարդու՝ ոչ մեծ ստանդարտ շեղվածությամբ, հավասար քանակությամբ բարիքներով, ապա մոդելի մեջ պատահական իրադարձություններ են մտցվել: Պարզվել է, որ վիրտուալ արդյունքները կրկնել են իրականներին. բարիքների 80 տոկոսը բաժին է հասել բնակչության 20 տոկոսին: Նույն արդյունքը կրկնվել է նաեւ մի քանի այլ փորձարկումներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ