News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բավականին ռացիոնալ կերպով է գործել՝ համաձայնելով հանդիպել ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայքլ Պոմպեոն: «ԱՄՆ նախագահը դա անում է ոչ հանուն թատերականացման: Որոշումն ուղղված է խնդրի լուծմանը», - ասել է ԿՀՎ-ի ղեկավարը:

«Նախագահը եւ նրա վարչակազմը պատժամիջոցների սահմանման միջոցով հսկայական ճնշում են գործադրել Հյուսիսային Կորեայի եւ դրա ղեկավարության վրա: Կիմ Չեն Ընը պատասխանատվություն է ստանձնել դադարեցնել փորձարկումները: Հենց այդ ժամանակ Կիմ Չեն Ընը հայտարարեց, որ ցանկանում է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ, եւ նախագահը որոշում կայացրեց, որ ժամանակն է սկսել  երկխոսությունը»,- հիշեցրել է ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ