News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Զինյալները ռմբակոծել են Դամասկոսի ծայրամասում գտնվող Ջարամանա թաղամասը, ինչի հետեւանքով 4 մարդ է զոհվել, եւս 6-ը վիրավորվել է, տեղեկացնում է սիրիական պետական SANA գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությունը: Ռումբը ընկել է երթուղային տաքսիի վրա, նշվում է հաղորդագրության մեջ: Գնդակոծման է ենթարկվել նաեւ Հին քաղաքում գտնվող Կայմարիա թաղամասը, որտեղ 3 մարդ է վիրավորվել, ինչպես նաեւ Բարզե թաղամասը, որտեղ 2 կին է տուժել: Եւս մի քանի ռումբ ընկել է այլ թաղամասերի վրա, որտեղ, սակայն, ոչ ոք չի տուժել: Նախօրեին Ջարամանե թաղամասում երեխա էր զոհվել, 4 բնակիչ վիրավորվել էր:

Ինչպես հաղորդում է DW-ն, Միացյալ Թագավորությունում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհուրդը (SOHR) հայտնել էր, որ Արեւելյան Գուտայում պատերազմի ընթացքում, որը սկսվել է այս տարվա փետրվար ամսից, ավելի քան 1000 քաղաքացի է զոհվել, այդ թվում նաեւ՝ առնվազն 215 երեխա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ