News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Իրանում ուղեւորատար թուրքական ինքնաթիռի կործանման հետեւանքով առնվազն 11 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարության ներկայացուցիչներին: Ըստ հեռուստաընկերության՝ զոհվել է 8 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամ:

Ինչպես հայտնել է փրկարարական օպերացիայի ներկայացուցիչ Շահինա Ֆաթհին, ինքնաթիռում կարող էր 11-20 մարդ լինել: Գործակալության տվյալներով՝ օդանավն իրականացնում էր Շարժա-Ստամբուլ թռիչքը: Ավիավթարը տեղի է ունեցել Չեհարմեհալ եւ Բահթիարիա նահանգում: Գետնին ընկնելուց հետո ինքնաթիռը հրկիզվել է: Դեպքի վայր փրկարարների բրիգադներ են ուղարկվել:

Իրանում թուրքական ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ