News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ-ի հետ խաղաղ պայմանագիր կնքելու եւ 2 երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու «մեծ ցանկություն» է հայտնել, երկուշաբթի տեղեկացրել է հարավկորեական «Տոնա իլբո» պարբերականը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի վարչակազմում բարձրաստիճան աղբյուրին:

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Կիմ Չեն Ընը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին հայտնել է Փհենյանում հարավկորեական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: «Կիմ Չեն Ընի վերջնանպատակն է ԱՄՆ-ի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումը եւ նորմալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ ընդհուպ Փհենյանում ամերիկյան դեսպանատան բացումը»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդն առաջարկել էր հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Վաշինգթոնում համաձայնել էին եւ հայտարարել, որ հանդիպման ժամկետն ու վայրը ավելի ուշ կհամաձայնեցվեն:

Հյուսիսային Կորեայի իշխանությունները վաղուց են առաջ քաշում ԱՄՆ-ի հետ խաղաղ պայմանագիր կնքելու առաջարկը, դեռեւս՝ Կիմ Չեն Ընի պապիկի, Հյուսիսային Կորեայի առաջին նախագահ Կիմ Իր Սենի կառավարման ժամանակներից:

Մինչեւ հիմա Վաշինգթոնում հրաժարվում էին նման հնարավորությունն անգամ քննարկել, քանի որ ԱՄՆ-ն Հարավային Կորեայի հետ կապված է դաշնակցային պարտավորություններով, որի օրենքների համաձայն՝ Հյուսիսային Կորեան անգամ ոչ թե պետություն է, այլ արգելված «հակապետական կազմավորում»:

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կառավարման օրոք ամերիկացիները Փհենյանի հետ բանակցություններ են վարել դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ: Այդ ժամանակ քննարկվում էր Փհենյանում ԳԴՀ-ի նախկին դեսպանատան շենքում Միացյալ Նահանգների դեսպանատուն բացելու հնարավորությունը, այդտեղ հետո տեղակայվեց Շվեդիայի դիվանագիտական առաքելությունը, որը Հյուսիսային Կորեայում ներկայացնում էր ԱՄՆ շահերը: Սակայն Ամերիկայում իշխանափոխությունից Ջորջ Բուշի կառավարության կազմավորումից հետո այս ծրագրերը տապալվեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ