News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունվարի 9-ի գիշերը լույս 10-ի առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք իրենց մոտ գտնվող պայթուցիկ սարքի գործադրմամբ դիտավորությամբ վնասել են Աբովյան քաղաքի Հատիսի 1/30 հասցեում գործող, «Աբովյան Սիթի» ՍՊԸ-ին պատկանող խանութի ապակյա ցուցափեղկերն ու մուտքի դուռը: Խանութը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի քննիչները, փորձագետն ու քրեագետը: Ոստիկանության Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքի դիտավորյալ վնասումը պայթեցման միջոցով) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ սարքեր պահելը):

Պայթյունի արդյունքում խանութին հասցվել է գույքային վնաս:

Լուանկարները՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ