News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզում, մարտի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։15-ի սահմաններում Թալին քաղաքի Խանջյան փողոցում բախվել են 25-ամյա Արսեն Դ.-ի վարած Opel Astra մակնիշի 96 AՕ 966 համարանիշի եւ 64-ամյա Գրիգոր Տոնոյանի վարած «ՎԱԶ 21099» մակնիշի 34 ԼF 917 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Գրիգոր Տոնոյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղեւորներ 63-ամյա Անահիտ Հ.-ն եւ 20-ամյա Մխիթար Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, իսկ Opel-ի վարորդ Արսեն Դ.-ն՝ Երեւան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Անահիտ Հ.-ն աշխատում է Թալինի թիվ 2 դպրոցում՝ որպես տնօրեն, Մխիթար Գ.-ն սովորում է Երեւանի պետական համալսարանի 2-րդ կուրսում, Opel-ի վարորդն աշխատում է ոստիկանության զորքերի N զորամասում, իսկ մահացած Գրիգոր Տոնոյանը Արցախյան պատերազմի մասնակից է եղել, Թալինում նրան ճանաչում էին որպես կռված տղա, ով նաեւ ակտիվ մասնակցություն է ունեցել 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։

Նախնական տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, որը ոչ միայն ավտոմեքենան վարել է մեծ արագությամբ, այլեւ ստեղծել վթարային իրավիճակ, բախվել «099»-ին եւ դուրս եկել երթեւեկելի գոտուց, բախվել ցանկապատին եւ հայտնվել բնակչի հողամասում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ