News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Շների Crufts ցուցադրությունը Բիրմինգեմում ավարտվել է քաոսով այն բանից հետո, երբ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվող պարգեւատրման արարողության ժամանակ անհայտ անձիք հարթակ են դուրս վազել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Տեսանյութը հրապարակվել է Twitter–ի օգտատերերից Ռայան Լավը։

Տեսանյութում երեւում է՝ թե ինչպես է պարգեւատրման արարողության ժամանակ հարթակ դուրս գալիս կինը՝ իր շան հետ։ Ապա նրանց կողքով վազում է անհայտ մեկն ու թիկնապահները։ Կինը  ռեֆլեքսորեն բռնում է իր կենդանուն եւ հեռանում անվտանգ տեղ։

The Independent–ի փոխանցմամբ՝ դա բողոքի ակցիա է եղել, որի պատասխանատվությունը վերցրել է «Մարդիկ հանուն կենդանիների հետ բարոյական վերաբերմունքի»։ Տեսանյութում երեւում են, որ ցուցարարները երկուսն են՝ մի տղամարդ եւ մի կին։

Նրանք ձեռքում ունեցել են «Crufts՝ շնային եվգենիկա» գրառմամբ պաստառ։ Ակցիայի նպատակը հասարակության ուշադրությունը շների տանջանքների վրա հրավիրելն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ