Փրկարարները հայտնաբերել են բոլոր 11 զոհերի դիակները, որոնք գտնվել են Իրանում կործանված թուրքական ինքնաթիռում։ Այս մասին հաղորդում է «Մեհր» գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ գտնվել էր ինքնաթիռի «սեւ արկղը»։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Շարժայից Ստամբուլ ուղեւորվող օդանավն անհետացել էր ռադարների էկրաններից տեղական ժամանակով ժամը 18.50-ին: Այն ընկել էր Իրանի Շահրե-Քորդ քաղաքի մոտակայքում՝ Թեհրանից 400 կմ հարավ գտնվող լեռնային հատվածում: Ինքնաթիռում 8 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամ է եղել: Իրանական IRNA գործակալության տվյալներով՝ նրանք բոլորը մահացել են:Կործանված օդանավում էին գտնվում նաեւ հայտնի թուրք գործարար Հուսեյն Բաշարանի դուստրը եւ նրա 7 ընկերները: