News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երեւանի բնակիչ Կ.Աղաբաբյանի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. վերջինս ձերբակալվել է:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.ma-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներն ստացել է իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, տուժողը՝ 1953թ. ծնված Կ.Աղաբաբյանը, բնակարանում անձնական փոխհարաբերությունների շուրջ վիճաբանել է 1968թ. ծնված տղամարդու հետ, որի ժամանակ վերջինս հարվածել է Կ.Աղաբաբյանի գլխին եւ դեմքին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։ Ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով Կ. Աղաբաբյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել առերես հարցաքննություն: Կասկածյալը հայտնաբերվել է եւ ձերբակալվել։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծեծելով սպանել է տանտիրոջը. դին հայտնաբերվել է գլխի ու դեմքի վնասվածքներով

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ