News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում մաքսատանը էլեկտրամոբիլներ ներմուծողներին ստիպում են էկոհարկ մուծել:

ABC իրավաբանական կենտրոնի տնօրեն Արա Խաչատրյանը որպես կոնկրետ օրինակ ներկայացրեց Nussan Leaf էլեկտրամոբիլի մաքսազերծման դեպքը, որը բերել էր Արտեմ Դավթյանը: Բացի այն, որ տերը ստիպված էր եղել 28 հազար դրամ էկոհարկ վճարել, վճարման օրդերում նշված էին ավտոմեքենայի պարամետրերը, այդ թվում՝ նաեւ շարժիչի տարողությունը: «Ակնհայտ է, որ ավտմեքենան գրանցվել է որպես այլ տեսակի մեքենա»,- կարծում է իրավաբանը: Ըստ որում՝ նա հիշեցրեց, որ մեծ թվով երկրներում էլեկտրամոբիլներն ազատված են ոչ միայն էկոլոգիայի հարկից, այլ նաեւ մաքսատուրքից: Նման վերաբերմունքն այնքան էլ չի համապատասխանում կառավարության՝ տրանսպորտի էկոլոգիապես մաքուր տեսակներին անցնելու կարեւորության մասին հայտարարությունների համատեքստին, նշեց իրավաբանը:

Նրա խոսքով՝ համանման դեպքերը շատ են, փաստորեն, էլեկտրամոբիլներ ներկրող բոլորին ստիպում են այս հարկը վճարել: Ներմուծողները կարող են բողոքարկման իրավունքից օգտվել, սակայն առայժմ նման դեպքեր հայտնի չեն: Իրավաբանը հստակեցրեց, որ խնդիրը ձեւակերպումների մեջ է: «Օրենքով չի նախատեսվում էլեկտրամոբիլների համար այս տեսակի հարկման չեղարկում: Օրենքը նախատեսում է արտանետումների համար հարկ: Չկա արտանետում, չպետք  է լինի նաեւ հարկում: Սակայն Հայաստանում այլ կերպ է ստացվում»,- նշեց իրավաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ