News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ճարտարապետների միությունում այսօր՝ մարտի 12–ին ներկայացվել է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հուշարձանի նախագիծը։ Այն մինչեւ մարտի 17–ը քննարկվելու է, ինչի արդյունքում վերջնականապես կորոշվի, թե ինչ տեսք կունենա։ Հուշարձանը նախագծել են ճարտարապետներ Անահիտ Թարխանյանը եւ Արմինե Ղազարյանը։

Անահիտ Թարխանյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ մեծ ակնկալիք ունի, որ քաղաքապետարանը կհամաձայնի այն տեղադրել։ Այն նախատեսել են տեղադրել Մաշտոցի պուրակում։

Հուշարձանը սյուների ամբողջություն է, որոնց վերին հատվածը ապակի է։ Անահիտ Թարխանյանի մեկնաբանմամբ՝ այդ ապակու հատվածը խորհրդանշում է այն չարն ու դաժանությունը, որն Արթուր Սարգսյանի հոգով անցնում է եւ վերածվում լույսի բարության։   

«Արթուր Սարգսյանն էնպիսի մարդ էր, որ իր մեջով անցկացնում էր չարն ու դաժանը ու դարձնում էր բարություն։ Այս գաղափարի մեջ դուք տեսնում եք սյուները, որն Արթուրի բնավորության տարբեր գծերն են, իր մեջով անցկացնում է ցավը, դաժանությունը եւ հետ է վերադարձնում մարդկանց բարության տեսքով, որն արտահայտված է սյուների գագաթին՝ ապակու տեսքով։ Արթուրին տեսնում եմ մի մարդու, որի մեջ ամփոփված է ժողովրդի զոհաբերությունը»,-մեկնաբանել է Անահիտ Թարխանյանը։

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի թույլտվությանը, Անահիտ Թարխանյանը միայն դրական պատասխան է ակնկալում։ «Միայն լավն ենք սպասում եւ սպասում ենք, որ հնարավորություն կլինի, եթե ոչ այսօր, ապա մեկ–երկու, տասը տարի հետո իրականացնել այդ գաղափարը։ Եթե կամք ունենանք, ցանկացած հարցում կկարողանանք հաջողության հասնել»։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսին, երբ «Սասնա ծռերը» զինված գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը, Արթուր Սարգսյան օրեր անց, վաղ առավոտյան ճեղքել էր ոստիկանական պատը եւ իր մեքենայով հաց հասցրել Սասնա ծռերին։ Արթուր Սարգսյանը, որն ուներ մի շարք առողջական խնդիրներ,  եւս ազատազրկել էր։ Անազատության մեջ առողջական վիճակն ավելի վատթարացավ, հասարակական ճնշման ներքո նա ազատ արձակվեց, սակայն օրեր անց վախճանվեց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ