News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մաքսային կոմիտեի հետ շփման մեջ մի շարք նյուանսներ կան: Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Տուգանք» հասարակական միության նախագահ, փաստաբան Արտակ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ եթե ճանապարհային ոստիկանության կողմից դուրս գրված տուգանքը կարելի է բողոքարկել՝ չզրկվելով վարորդական իրավունքից, ապա ավտոմեքենայի ներկրման համար նախատեսված վճարումները կարելի է բողոքարկել միայն վճարումից հետո կամ՝ հրաժարվելով մոտ ժամանակներս մեքենան հետ ստանալու մտքից: Մաքսային կոմիտեի դեմ միայնակ պայքարելով ինչ-ոչ բանի հասնելու փորձերը փաստաբանը համեմատեց Վարդան Մամիկոնյանի՝ պարսկական բանակի դեմ ճակատամարտի հետ:

Ինչպես նշեց ABC իրավաբանական կենտրոնի տնօրեն Արա Խաչատրյանը, 2017 թվականից ավտոմեքենաներ ներմուծողներին ընձեռնվել ավտոմեքենան ներկրել ապրանքագրի արժեքով: Սակայն կանոնը կիրառվել է ըստ հայեցողության. Ճապոնիայից ներկրվող ավտոմեքենաների փաստաթղթերը ընդունվել են, իսկ ԱՄՆ-ից՝ ոչ՝ հաշվի առնելով անվստահությունն ամերիկացիների հանդեպ:

Հունվար ամսից Մաքսային կոմիտեն իր կայքում տեղադրել է ավտոմեքենաների՝ ըստ մակնիշների մաքսազերծման գները, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ կարողանան պլանավորել, իսկ կոռուպցիոն ռիսկերը նվազեն: «Սակայն արժեքը կախված է ոչ միայն մակնիշից եւ թողարկման տարվանից, այլեւ նաեւ՝ մեքենայի վազքից եւ ընդհանուր վիճակից»,- նշեց իրավաբանը: Ընդ որում, նա հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ ավտոմեքենաներ պատվիրած քաղաքացիները տհաճ փաստի առջեւ են կանգնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ