News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արա Բաբլոյանը ստորագրել է արձանագրություն, որով դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դադարած համարել Գագիկ Հարությունյանի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները:

Նշենք, որ օրեր առաջ Գագիկ Հարությունյանը ընտրվել է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Բացի այդ, ԱԺ-ի կողմից ՍԴ անդամ է ընտրվել Հրայր Թովմասյանը եւ ըստ մամուլի տեղեկությունների, հենց նա էլ կզբաղեցնի ՍԴ նախագահի պաշտոնը:

Գագիկ Հարությունյանին ընտրեցին ԲԴԽ նախագահ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ