Հայտնի է դարձել Փարաքարում մեքենայի պայթյունից տուժած անձի ինքնությունը:
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մՄարտի 12-ին, ժամը 14:08-ին ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ գազալցակայանում մեքենա է պայթել. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը եւ հոգեբանական աջակացության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Ջիվանու 2 հասցեի մոտ պայթել է «Nissan Tiida» մակնիշի 35 OF 192 համարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետեւանքով տուժել է 1983 թ. ծնված Զ. Ս.-ը:
Տուժածը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: