News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2018թ. մարտի 9-ին «Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը, անփոփոխ թողնելով արտարժույթով եւ ազգային արժույթով Հայաստանի կառավարության երկարաժամկետ պարտավորությունների թողարման սուվերեն վարկանիշները (B1), փոխել է այդ վարկանիշների հեռանկարը՝ այն «կայուն»-ից դարձնելով «դրական»:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «դրական» դարձնելը վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական: Դրական հեռանկարը հիմնված է արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների վրա, որոնք վկայում են Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման եւ հնարավոր արտաքին ցնցումների նկատմամբ երկրի տնտեսության խոցելիության նվազման մասին: Ավելին, «Մուդիզ»-ն ակնկալում է, որ ֆիսկալ կառուցվածքի շարունակական բարեփոխումները ժամանակի ընթացքում կամրապնդեն երկրի հարկաբյուջետային դիրքը:

Երկրի սուվերեն վարկանիշի հեռանկարի փոփոխման հետ մեկտեղ «Մուդիզ»-ը երկու մակարդակով բարձրացրել է ազգային արժույթով պարտատոմսերի եւ բանկային ավանդների Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափերը՝ դրանք «Ba2»-ից դարձնելով  «Baa3»: Սա ներդրումային մակարդակի գնահատական է, որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկությունները կամ ֆինանսական հաստատությունները «Մուդիզ»-ի կողմից վարկանշման դեպքում ազգային արժույթով պարտատոմսերի եւ բանկային ավանդների համար կարող են ստանալ սուվերեն վարկանիշից (B1) չորս մակարդակ բարձր վարկանիշ (Baa3):

«Մուդիզ»-ը մատնանշել է նաեւ այն ռիսկային գործոնները, որոնք հիմք են հանդիսացել երկրի սուվերեն վարկանիշն անփոփոխ թողնելու եւ այդ վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից «դրական»-ի փոխելու համար:

Որպես դրական ազդող գործոններ նշվել են. (1) Բարձր, թեեւ տատանողական, ՀՆԱ աճը, (2) Մակրոտնտեսական կայունությանն աջակցող քաղաքականություններ իրականացնող ինստիտուտների ամրապնդում, (3) Արտոնյալ վարկերի մեծ տեսակարար կշռի շնորհիվ պետական պարտքի մատչելիության բարձր մակարդակը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշը կբարձրանա այն դեպքում, երբ տնտեսական եւ/կամ ինստիտուցիոնալ բարեփոխումները տանեն տնտեսական մրցունակության եւ ինստիտուցիոնալ կարողությունների հետագա կայուն բարելավմանը: Վարկանիշի բարձրացմանը կնպաստի նաեւ «Մուդիզ»-ի սպասածից ավելի Հայաստանի պարտքի բեռի տեւական եւ նկատելի նվազումը: Նշենք, որ, ըստ «Մուդիզ»-ի կանխատեսման, Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ գործակիցը 2018 թ-ի վերջում կկազմի 56.5%, իսկ 2019թ.-ի վերջում՝ 54.2%:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ