News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ մարտի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մենդոնսա Սանկտոսին եւ նրա տիկնոջը` Սիմոնե Հագենաուեր Ռոգատտի Սանկտոսին:

Նորին Սրբությունը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավոր առաքելություն Հայաստանում: Վեհափառ Հայրապետը կարեւորեց հայ-բրազիլական կապերի ամրապնդումը եւ գործակցության հետագա խթանումը:

Ամենայն Հայոց Հայրապետն այս առնչությամբ գոհունակությամբ անդրադարձավ Բրազիլիայի դեսպանության հետ Մայր Աթոռի սերտ կապերին:

Հայոց Հովվապետը վերհիշեց Բրազիլիա կատարած իր հովվապետական այցելությունները` նշելով, որ մեծապես տպավորված է Բրազիլիայի ժողովրդի զորեղ հավատքով: Գարեգին Բ Կաթողիկոսը նաեւ ուրախությամբ արձանագրեց, որ Բրազիլիայի հայությունը՝ իբրեւ կայացած համայնք, իր կարեւոր ներդրումն է բերում երկրի առաջընթացին՝ ըստ արժանվույն գնահատվելով իշխանությունների կողմից:

Այնուհետեւ նորանշանակ դեսպանը Գարեգին Բ Վեհափառին ներկայացրեց առաջիկա իր ծրագրերը, որոնցով պիտի ջանա ավելի ճանաչելի դարձնել Հայաստանը Բրազիլիայում:

Զրույցի ընթացքում դեսպանը կարեւորեց հայ-բրազիլական մշակութային եւ տնտեսական կապերի զորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, լուսաբանություններ տվեց Բրազիլիայի ժողովրդի հոգեւոր կյանքի վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ