News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գրաքննության թեման, այսինքն, երբ պետությունը վերահսկում կամ արգելում է ինչ–որ բովանդակության նյութեր հասանելի դարձնել բոլորին, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ արդիականություն է ձեռք բերել։ Գրաքննության առանձնահատկությունը թվային դարաշրջանում այն է, որ Համաշխարհային ցանցը սահմաններ չունի՝ ցանկացած օգտատիրոջ հասանելի է ցանկացած երկրի վեբ–կայքերում եւ սերվերներում տեղադրված տեղեկությունը։

Հնարավո՞ր է կարգավորել առցանց տարածությունը

Մասնագետները նշում են, որ ամբողջությամբ գրաքննության ենթարկել համացանցը բարդ է զուտ տեխնիկական առումով։ Համաշխարհային վիրտուալ տարածությունից առանձնանալու միակ հնարավորությունը  խոչընդոտներ կառուցելն է։ Այսպիսի միջոց է ընտրել Չինաստանը՝ մտցնելով  ֆիլտրման համակարգ, որը ՏՏ համայնքում անվանում են «տեղեկատվական Չինական Մեծ պատ»։ Երկրի իշխանություններն արգելել են հրապարակել որոշակի թեմաների կոնտենտ՝ մասնավորապես, չի կարելի հրապարակումներ կատարել մարդու իրավունքների, կոռուպցիայի, ընդդիմադիր քաղաքական շարժումների գործունեության մասին։ ՉԺՀ–ում փակ է նաեւ մի քանի միջազգային լրատվամիջոցների հասանելիությունը, օրինակ՝ BBC–ի, CNN–ի եւ այլ ԶԼՄ–ները։

Եթե Չինաստանում առցանց կոնտենտի ֆիլտրումը իրականացվում է պետության կողմից, ապա Իրանում այդ պարտականությունը իշխանությունները դրել են ինտերնետ տրամադրողների վրա։ Երկրում ընդունվել է «Համացանցի ոլորտում հանցագործությունների պատժի մասին» օրենքը։ Գրաքննության է ենթարկվում, որպես կանոն, պարսկերենով գրված կոնտենտը։ Ֆիլտրվում են քաղաքական թեմաներով, ԼԳԲՏ եւ կանանց իրավունքների պաշտպանության մասին կոնտենտն ու բլոգները։ Բլոգերներին մեկ անգամ չէ, որ դատապարտել են ազատազրկիման։

 «Ինտերնետ Հասարակություն» հասարակական կազմակերպության ղեկավարի տեղակալ Գրիգոր Սահյանը բացատրում է, որ գրաքննությունը ինտերնետ տիրույթում երկու տեսակի է լինում. «Առաջին տեսակը՝ պոստմոդեռնային է։ Սա, երբ կոնտենտը հայտնվում է սոցիալական ցանցերում առանց նախնական վերլուծության, իսկ կոնտենտի վերլուծությունը իրականացվում է արդեն հրապարակումից հետո։ Երկրորդ տեսակը՝ նախնական մոդերացիա է, երբ այս կամ այն կայքի սեփականատերը նախ կարդում է օգտատերերի կողմից ներկայացվող կոնտենտը, եւ միայն դրանցի հետո թույլատրում կամ արգելում է այն հրապարակել։ Գրաքննության տակ ավելի հաճախ  հասկացվում է երկրորդ տեսակը՝ այսինքն, վերլուծելը մինչեւ հրապարակումը»,–նշել է նա։

Համացանցում խոսքի ազատությունն ուսումնասիրում են մի շարք միջազգային կազմակերպություններ։ Դրանց թվում առանձնանում են երեք առաջատար կազմակերպություններ՝ Freedom House–ը, «Լրագրողներ առանց սահմանների»–ն и OpenNet Initiative–ը։ Դրանք պարբերաբար պատրաստում են համացանցում խոսքի ազատության քարտեզ եւ կազմում «համացանցի թշնամիներ» համարվող  պետությունների ցուցակը։ Տարբեր տարիների ցանկը տարբերվում է, սակայն որոշ երկրներ անընդհատ հայտնվում են այդ ցանկում՝ դրանք են Բելառուսը, Չինաստանը, Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Պակիստանը եւ այլն: Համացանցի թշնամիների հիմնական ցանկից բացի, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կազմում է այն երկրների ցուցակները, որոնք փորձում են խստացնել համացանցի վերահսկողությունը:

«Համացանցն ամենից հաճախ ֆիլտրվում է ժողովրդավարության ցածր մակարդակ ունեցող երկրներում, որտեղ վախենում են իրենց քաղաքացիների համար անկախ լրատվամիջոցների հասանելությունից»,–ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում։

Հայաստանում տարածված սոցիալական ցանցերում գրաքննություն դեռ չի նկատվում

Փորձագետների մեծամասնության հարցին, թե արդյոք անհրաժեշտ է կարգավորել առցանց կոնտենտը, միանշանակ պատասխանել են, որ համացանցի կոնտենտի գրաքննությունն անհնար է, քանի որ հակասում է ցանցի ստեղծման էությանը՝ համացանցն ի սկզբանե ստեղծվել է որպես առանց սահմանների ազատ տիրույթում ազատ հաղորդակցվելու համար:

Ըստ Գրիգոր Սահյանի, առցանց կոնտենտի կարգավորման մոտեցման ընտրությունը կախված է երկու գործոններից`ինտերնետ–ռեսուրսի սեփականատիրոջից եւ քաղաքական ռեժիմից: Խնդիրները առաջանում են մոտեցումների տարբերությունների պատճառով: Արեւմտյան մոտեցումը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա: Այն երկրները, որոնք սահմանափակում են քաղաքացիների խոսքի ազատությունը, ընտրում են ավելի կոշտ կարգավորման տարբերակ: Հայաստանում սոցիալական ցանցերում գրաքննությունը դեռ չի արձանագրվել:

Հաճախ համացանցի գրաքննությունը կապված է մարդու անձնական կյանքի պաշտպանության հետ։  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկիավար Շուշան դոյդոյանի կարծիքով, պետք է բալանս լինի ազատ խոսքի եւ անձնական կյանքի իրավունքի միջեւ։

Յանա Իսրայելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ