News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 1-ից Երեւանը կանցնի լուսավորության երկարացված ռեժիմի: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, նշվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ «Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ այսուհետ մայրաքաղաքի 10 հրապարակներ կլուսավորվեն երկարացված ռեժիմով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տարածքների՝ մինչեւ լուսաբաց լուսավորված լինելու հնարավորությունը: Բացի այդ, տրվել է նաեւ հանձնարարական՝ մայիսի 1-ից անցնել լուսավորության երկարացված ռեժիմի:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին եւ «Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է իրականացնել աղբամանների եւ բնակելի շենքերի աղբամուղերի ախտահանում, ինչպես նաեւ համագործակցելով պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության հետ՝ ակտիվացնել բազմաբնակարան շենքերի տարածքներում ու բակերում կրծողների դեմ կիրառվող դեռատիզացիոն աշխատանքները:

Տպել
Ամենաշատ