News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2018թ. մարտի 7-ից ապրիլի 8-ը 39 900 դրամ եւ ավելի արժողությամբ սմարթֆոն գնելու դեպքում գնորդը կստանա հնարավորություն մասնակցելու «KIA Rio X-Line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությանը:

Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` կանխիկ կամ ապառիկ եղանակով: Գործարքը կատարելուց հետո պետք է պահպանել գնված սմարթֆոնը եւ ՀԴՄ կտրոնը:

«Հեռահաղորդակցության ժամանակակից ծառայություններից լիարժեք օգտվելու առումով սմարթֆոնը թերեւս անփոխարինելի է: Միեւնույն ժամանակ՝ թանկ սմարթֆոն ունենալն այդ ծառայություններից օգտվելու նախապայման չէ: Տարբեր նախասիրություններ ունեցող իր բաժանորդներին, որոնք մարտի 7-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնից կգնեն 39 900 դրամ եւ ավելի արժողությամբ սմարթֆոն, ընկերությունը նաեւ կընձեռնի «KIA Rio X-Line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությանը մասնակցելու հնարավորություն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խաղարկության հաղթողը կորոշվի «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ պատահականության սկզբունքով, 2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ին:

Խաղարկության ընթացքին եւ արդյունքի հրապարակմանը հնարավոր է հետեւել առցանց 2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Խաղարկության կանոններին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ

Նշենք, որ շահող մասնակիցը պետք է 2018թ.-ի ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 10-ը (ներառյալ) ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակ՝ ք. Երեւան, Արգիշտի 4/1 հասցեով` շահումը ստանալու համար: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաեւ այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, եւ համապատասխան ՀԴՄ կտրոնը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ