Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերքել է լուրերը, թե Ֆրանսիայի հետ կնքած համաձայնագիրն արվել է եվրագոտու բարեփոխումները ձգձգելու նպատակով։
«Ես երբեք ոչինչ չեմ ասել ձգձգումների մասին»,- նշել է Մերկելը։ Նրա խոսքով, առաջիկա գագաթնաժողովում դժվար թե վերջնական որոշում կայացվի, սակայն «մենք կարող ենք ասել ավելին, եւ դա այն է, ինչ խոտսացել ենք»։ Ըստ Մերկելի, չափազանց բարդ է կայունացնել եվրագոտու ցանկացած գործոն հաջորդ քսան տարվա ընթացքում, բայց իրենք կարող են հստակեցնել որոշ պահեր»։