News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Մալայզիայի նորանշանակ դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարարի տեղակալ Հովակիմյանը շնորհավորեց Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նրան՝ իր առաքելության մեջ: Աշոտ Հովակիմյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությունը կուղղի երկկողմ համագործակցության զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ շնորհավորանքների համար՝ դեսպանը վստահեցրեց, որ Մալայզիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ, եւ ինքը կներդնի բոլոր հնարավոր ջանքերը փոխգործակցության ամրապնդման նպատակով:

Հանդիպմանը քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության խորացմանը, արտգործնախարարությունների միջեւ եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առեւտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ