News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհուրդ է տվել բրիտանացիներին պարզել Սկրիպալի թունավորման հանգամանքները եւ միայն հետո քննարկել միջադեպը Ռուսաստանի հետ:

Լոնդոնում BBC-ի լրագրողը Պուտինին հարցրել է՝ արդյոք Ռուսաստանը պատասխանատվություն չի կրում այս միջադեպի համար, ինչին ի պատասխանը Պուտինը նշել է. «Դուք Ձեզ մոտ փորձեք պարզել միջադեպը, իսկ հետո մենք ձեզ հետ կքննարկենք», փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարը շեշտել է, որ եկել է տարածաշրջան գյուղատնտեսության հարցերով զբաղվելու նպատակով:

Նշենք, որ մարտի 5-ին  Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում անգիտակից վիճակում հայտնաբերվել էր Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ, 66-ամյա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը՝ Յուլյա Սկրիպալը։ Նրանք հոսպիտալացման պահին ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Ենթադրվում է, որ նրանք թունավորվել են սինթետիկ օփիատներով։

Հաղորդվում էր նաեւ, որ Բրիտանիայի արտակարգ ծառայությունների աշխատակիցները, որոնք ժամանել էին դեպքի վայր, եւս հիվանդանոց են տեղափոխվել։ Նրանց առողջությանը վնաս է պատճառվել, սակայն ինչ է ախտորոշվել, հայտնի չէ, փոխանցում է Sky Newsը: Հավելենք, որ Սկրիպալը դատապարտվել էր 2006 թվականին Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար, իսկ 2010 թվականին երեք այլ ռուսների հետ միասին նրան ներում էր շնորհվել: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:

ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության արժեքավոր գործակալներից էր
Ոստիկանությունը Սկրիպալի կնոջ եւ որդու գերեզմաններից ծաղիկները տարել է
Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառները
Ոստիկանությունը սկսել է քննել Սկրիպալի՝ տանը թունավորվելու տարբերակը
Սկրիպալի թունավորման վայրից հոսպիտալացված ոստիկանը խոսել է
Մենք որեւէ փաստ չենք լսել Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին. Լավրով

 
 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ