News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում լայնածավալ զորավարժությունների անցկացումը Բաքվին թույլ չի տա ղարաբաղյան խնդիրն իր օգտին լուծել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարխիք է հայտնել ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, եթե Ադրբեջանում իսկապես մտածում են, թե նման զորավարժությունների անցկացումը կնպաստի խնդրի լուծմանը, խորապես սխալվում են։ «Արցախի զինված ուժերը բազմիցս ապացուցել են, որ պատրաստ են ապահովել քաղաքացիների եւ պետականության անվտանգությունը»,- ընդգծել է Շարմազանովը։

Միեւնույն ժամանակ, ՀՀԿ մամուլի քարտուղարի կարծիքով, նման զորավարժությունները որեւէ կերպ չի կարելի արդյունավետ կոչել։ Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ նախընտրական շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը չի գնա շփման գծում իրավիճակի լարման։ «Իսկ թե ինչ կլինի կես տարի, մեկ տարի անց, բազմիցս ասել են, որ խաղաղոթւյուն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։ Ուստի անվտանգության հարցերը առաջնային են հայաստանի եւ Արցախի ղեկավարության համար»,- ասել է Շարմազանովը։

Նշենք, որ Ադրբեջանում մարտի 12-17-ը լայնածավալ զորավարժություններ են ընթանում։

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության կայքը, նշում են, որ զորավարժություններին կներգրավվեն անձնակազմի մինչեւ 25 հազար զինծառայողներ, մինչեւ 250 միավոր տանկեր եւ այլ զրահատեխնիկա, մինչեւ 1000 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետներ, մինչեւ 50 միավոր տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիա: Զորավարժությունների ընթացքում տարբեր զորավարժարաններում կանցկացվի մարտական հրաձգություն՝ սպառազինության նոր տեսակների կիրառմամբ, որոնք վերջերս են մտել սպառազինության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ