News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլում դատարանը սկսել է քննել Uber- ի դեմ դատական գործը, որը ներկայացրել են տեղական տաքսու վարորդները, որոնք փորձում էին հավելվածի արգելափակմանը հասնել:  Uber-ի հեղինակությունը աճում է Թուրքիայում, հաղորդում է AFP- ն:

Ստամբուլում տաքսու վարորդների իրավունքnերը ներկայացնող ասոցիացիայի  հայցը, Uber-ի համար հերթական  գլխացավանք է, որը արդեն Լոնդոնում զրկվել է լիցենզիայից: Տասնյակ տաքսու վարորդներ բողոքի ակցիա են անցկացրել դատարանի շենքի մոտ՝ «Մենք չենք ուզում այստեղ գլոբալ գողի տեսնել» պաստառներով:

Տաքսու վարորդների ասոցիացիայի փաստաբանները դատարանին հայտնել են, որ ցանկանում են, որ հավելվածը արգելափակվի: Դատարանն ասել է, որ պետք է ասոցիացիայից հաշվետվություն ստանա եւ լսումը հետաձգել է մինչեւ հունիսի 4-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ