News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կյանքից հեռացավ ռուս լեգենդար դերասան Օլեգ Տաբակովը: Նրան շատերը հիշում են որպես մանկության տարիների անբաժանելի մաս: Մատրոսկին կատուն՝ Պրոստոկվաշինոյից, չար մորաքույր միս Էնդրյուն՝ «Ցտեություն, Մերի Փոփքինսից», զվարճալի Լյուդովիկոս XIII-ը՝ «Երեք հրացանակիրներից», հմայիչ Շելլենբերգը՝ «Գարնան 17 ակնթարթներից»: Տաբակովը լայն դիապազոնի շշմեցուցիչ դերասան էր: Նա կարող էր խաղալ ինչպես կատակերգություններում, այնպես էլ դրամաներում եւ այն դերասաններից էր, որոնց հավատում են:

Օլեգ Տաբակովի շնորհիվ մոսկովյան հանդիսատեսը տեղեկացավ Հայոց ցեղասպանությանը: Հենց Տաբակովը հրավիրեց Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանին Ա. Պ. Չեխովի անվան ՄԽՏ-ի բեմում բեմադրելու «Լուսնի հրեշը»:

Այս բեմադրության մասին խոսելիս Տաբակովը հիշում էր, որ երիտասարդ տարիներին կարդացել է Ստեֆան Ժերոմսկու «Նախագարուն» գիրքը՝ նվիրված 1915 թվականի իրադարձություններին, եւ այն ընդմիշտ տպավորվել է իր հիշողության, հոգու եւ սրտի մեջ: Հայ մշակույթի, Երեւանի Կ. Ստանիսլավսկու թատրոնի նկատմամբ նրա բարեկամական վերաբերմունքը վճռորոշ դեր է խաղացել, եւ պիեսը ստացել է Օլեգ Տաբակովի ակնթարթային արձագանքը: Այդ ժամանակ նա հատուկ Բեռլինից եկել էր բեմադրության պրեմիերային, գրել է «Նովոյե վրեմյան»:

«Ռուսները կարեկից են օտարի ցավին,- ասում էր Օլեգ Տաբակովը,- չնայած այն հավատակիցների համար օտար էլ չէ: Ինձ համար Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերը ավելի քիչ նշանակություն չունեն, քան Հոլոքոստի զոհերը: …Մենք Ալեքսանդր Գրիգորյանի հետ այս բեմադրության շուրջ պայմանավորվել էինք, եւ ահա այն իրականացվել է: Մենք բարի գործ ենք արել: Աշխարհը դաժանացել է, եւ բարության մեր բանալին կգնահատվի: Մարդիկ արձագանքում են այս ցավին, եւ թատրոնն ավելի լավ նշանակություն չունի»:

Ի դեպ, Տաբակովի որդին՝ Պավելը առաջին անգամ բեմ է բարձրացել հենց «Լուսնի հրեշ» բեմադրության մեջ: Նա այդ ժամանակ 15 տարեկան էր, եւ նրան բաժին է ընկել երկրորդ պլանի ոչ մեծ դեր:

Գրիգորյանը ժամանակին հիշում էր, որ Տաբակովին Հայաստանը միշտ դուր է եկել, եւ նա մշտապես հաճույքոեվ էր այստեղ գալիս եւ ելույթ ունենում հայ հանդիսատեսի առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ