News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկիրն աստիճանաբար տոտալիտար բանտի է վերածում, գրում է The Washington Post-ը: Ըստ պարբերականի՝ Միացյալ Նահանգներն ու այլ երկրները պետք է հրապարակայնորեն հայտարարեն Թուրքիայի առաջնորդի բռնապետության մասին եւ դեմ հանդես գան այդ պետությունում տիրող ներկա վիճակին, փոխանցում է RT-ն:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք թուրքական ժողովրդավարությունը, որն առանց այդ էլ բարդ իրավիճակում է գտնվում, բռնապետության է վերածվում, գրում է The Washington Post-ը: «Աստիճանաբար, բայց անխախտաբար այս երկիրը, որը ժամանակին ձգտում էր լուսավորչական չափավորության խորհրդանիշ լինել, պարոն Էրդողանի կողմից տխուր տոտալիտար բանտի է վերածվում»,- նշվում է հոդվածում:

Հետընթացի վերջին դրսեւորումը «ակնհայտորեն ծիծաղելի մեղադրանքներով» 23 լրագրողի դատապարտումն էր 2-ից 7 տարվա ազատազրկման: Ըստ այդ մեղադրանքների՝ նրանք ահաբեկչական կազմակերպության անդամներ էին եւ այդ մասին թվիթերյան գրառումներ էին անում: Եւս երկուսը մեղավոր էին ճանաչվել ահաբեկչական կազմակերպությանը սատարելու համար:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը դարձել էր 2016 թվականի  ձախողված հեղաշրջման թիրախը, ճնշումներ է կազմակերպում իր ենթադրյալ թշնամիների նկատմամբ մամուլում, կառավարությունում, գիտական շրջանակներում եւ իրավապահ մարմիններում: Արդյունքում, ավելի քան 60 հազար մարդ ձերբակալվեց, 150 հազար մարդ ստիպված էր հեռանալ աշխատանքից:

Պարոն Էրդողանի գլխավոր թիրախն են դարձել  այժմ Փենսիլվանիայում ապրող ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ենթադրյալ հետեւորդները: Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Գյուլենը, որը ժամանակին Թուրքիայի քաղաքականությունում Էրդողանի դաշնակիցն էր, պետական հեղաշրջում հրահրեց: Նրա դեմ մեղադրանքներ առաջադրվեցին «ահաբեկչական կազմակերպության» ստեղծման համար, սակայն ինքը՝ Գյուլենը, հերքում է դա:

Թուրքիան ժամանակին ուժեղ եւ անկախ մամուլ ուներ, սակայն Էրդողանը բազմակողմ քարոզարշավ է ստեղծել, որի շրջանակներում որոշ լրատվամիջոցներ փակվում էին, մյուսները ստիպված էին փոխել սեփականատերերին: Բացի այդ, Թուրքիայի ղեկավարը դիմում էր իր հանդեպ բարյացակամ տրամադրված դատավորների եւ դատախազների օգնությանը: Այդպես, օրինակ, այժմ ընթանում է Cumhuriyet պարբերականի 17 նախկին եւ ներկայիս աշխատակիցների դեմ դատավարությունը:

Բացի այդ, ըստ առկա տեղեկությունների, Էրդողանը հարձակում է նախատեսում ինտերներ հեռարձակման եւ համացանցում խոսքի ազատության վրա, նշում է հոդվածագիրը: Թուրքիայում տեղի ունեցող ցուցադրական դատերն ընդգծում են, թե որքան հեռու է այս երկիրը ժողովրդավարության արեւմտյան նորմերից, մարդու իրավունքներից եւ օրենքի գերակայությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել 16 VPN-սերվիսների աշխատանքն ընտրություններից առաջ. FT
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել...
Թուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդին
Մենք հանձնառու ենք կոտրել այդ 25 տոկոս անտեսանելի ապակե առաստաղը...
Էրդողանը հայտարարել է հանրապետության նոր սահմանադրության շուտափույթ ընդունման անհրաժեշտության մասին
Նրա կարծիքով, երկիրը չի կարող իրեն թույլ տալ հանրապետության հռչակման 100-ամյակը նշել հին հիմնական օրենքով
Եվրոպայի խորհրդի դիրեկտիվ մարմինը  Թուրքիային կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային  
Նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունեցել հունիսի 5-7-ին: Որոշման համաձայն՝ սեպտեմբերին կոմիտեի նիստում ․․․
Թուրքիայում դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել ահաբեկչության մեջ մեղադրվող իրավապաշտպանների նկատմամբ
2020 թվականին Քըլըչը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման՝ քուրդ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով․․․
Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի նախագահին կհաջողվի ընտրել 3-րդ փուլում. ԶԼՄ-ներ 
Առաջին երկու փուլով խորհրդարանի ղեկավար ընտրելու համար անհրաժեշտ է նրա օգտին առնվազն 400 ձայն...
Ամենաշատ