News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նեպալի ընտրողների կոլեգիան երեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով 10:00-ին սկսել է նախագահական ընտրությունների քվեարկության գործընթացը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Kathmandu Post-ը:

Քվեարկությանն կմասնակցի դաշնային խորհրդարանի 334 անդամ, այդ թվում նաեւ՝ ներկայացուցիչների պալատի 275 անդամ եւ ազգային վեհաժողովի 59 անդամ: Բացի այդ, իր ձայնը կարող է տալ շրջանային օրենսդիր մարմինների 550 ներկայացուցիչ: Նրանք բոլորը ձեւավորում են ընտրողների կոլեգիան, որը յուրաքանչյուր հինգ տարին մեկ ընտրում է երկրի նախագահին: Սպասվում է, որ քվեարկության արդյունքները կհրապարակվեն մարտի 14-ին, գրում է պարբերականը:

Այս անգամ երկու նախագահի ընտրություններին 2 քաղաքական գործիչ կմասնակցի՝ Նեպալի գործող նախագահ Բիդհյա Դեւի Բհանդարին (Նեպալի Միավորված մարքսիստ-լենինիստական կոմունիստական կուսակցություն) եւ Կումարի Լակշմի Ռային, որը ներկայացնում է երկրի նախկին վարչապետի «Նեպալյան կոնգրես» կուսակցությունը: Տեղական լրատվամիջոցները կանխատեսում են Բհանդարիի հաղթանակը, ով ընտրվելու դեպքում կկառավարի երկրորդ ժամկետով:

Նեպալի նախագահը ծիսական պարտականություններ է կատարում եւ զբաղեցնում է Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը, մինչդեռ իրական քաղաքական ուժը կենտրոնացված է երկրի վարչապետի ձեռքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ