News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նյույորքյան աշխարհահռչակ «Մետրոպոլիտեն-օպերա» թատրոնի ղեկավարությունը որոշում է կայացրել հեռացնել 74-ամյա դիրիժոր Ջեյմս Լիվայնին, ով զբաղեցնում էր թատրոնի պատվավոր երաժշտական տնօրենի պաշտոնը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով The New York Times-ը:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, որը ներկայացնում է NYT-ն, հետաքննությունը «համոզիչ ապացույցներ է բացահայտել առ այն, որ Լիվայնը սեռական ոտնձգություններ է կատարել անպաշտպան արտիստների նկատմամբ նրանց կարյերայի վաղ փուլերում»: Ինչի պատճառով թատրոնի ղեկավարությունը «եզրահանգման է եկել, որ անընդունելի եւ անհնար է, որպեսզի պարոն Լիվայնը շարունակի աշխատել «Մետրոպոլիտեն-օպերայում»,- նշվում է հայտարարության մեջ:

Լիվայնը Միացյալ Նահանգների ամենահայտնի եւ վաստակավոր դիրիժորներից մեկն է: Նա Գրեմմի մրցանակի համար ներկայացվել է 37 անգամ՝ արդյունքում ստանալով 10 մրցանակ: Լիվայնը ստանձնել է «Մետրոպոլիտեն-օպերա» թատրոնի երաժշտական տնօրենի պաշտոնը 1976 թվականի, սակայն 2 տարի առաջ լքել էր այն Պարկինսոնի հիվանդության պատճառով: Այնուհետեւ օպերայի ղեկավարությունը նշանակել էր նրան այսպես կոչված պատվավոր երաժշտական տնօրենի պաշտոնում, և նա շարունակում էր երբեմն ղեկավարել նվագախումբը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ