News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2013–2017 թվականներին աճել է զենքերի հոսքը դեպի Մերձավոր Արեւելք, Ասիա եւ Օվկիանիա՝ 2008-2012 թվականների համեմատ։ Այս մասին տեղեկանում ենք Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) կողմից հրապարակված 2013-2017 թվականներին սպառազինության համաշխարհային առեւտրի վերաբերյալ նոր հետազոտության արդյունքներից: 

Ըստ հետազոտության՝ զենքի խոշորագույն արտահանողների հնգյակը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան: Այս հինգ երկրներին է բաժին ընկել 2013–2017 թվականների զենքի արտահանման 74 տոկոսը։

Այդ թվում՝ ԱՄՆ–ին բաժին է հասել բոլոր զենքերի վաճառքի 34 տոկոսը։ Այս երկիրը զենքի արտահանումն ավելացրել է 25 տոկոսով՝ 2008-2012 թվականների համեմատ։  ԱՄՆ–ն ներկայումս զենք է մատակարարում 98 երկրների, որից 49 տոկոսը՝ Մերձավոր Արեւելքին։ ԱՄՆ–ի կողմից արտահանվող զենքը 58 տոկոսով ավելին է, քան Ռուսաստանինը։

Ընդ որում, հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում ընթացող հակամարտությունները, հետազոտության մեջ նշվում են այն ծավալները, որ ներկրել են մերձավորարեւելյան մի քանի երկրներ։ Այսպես, Սաուդյան Արաբիան 2013-2017 թվականներին երկրորդ խոշոր զենք ներկրողն է։ Նա 2013-2017 թվականներին 225 տոկոսով ավելացրել է զենքի ներկրումը ՝2008-2012թթ. համեմատ։ Մերձավոր Արեւելքի մյուս խոշոր զենք ներկրող երկրների ցանկում են՝ Եգիպտոսը, Արաբական միացյալ Էմիրությունները եւ Քաթարը։

Պետք է նշել, որ զենք ներկրողների ցուցակը գլխավորում է Հնդկաստանը, որին բաժին է ընկնում բոլոր  ներկրվող զենքերի 19 տոկոսը։ Ընդ որում, Հնդկաստանին մատակարարվող զենքի 62 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Միաժամանակ, Հնդկաստանը ԱՄՆ–ից զենքի ներկրումը 2013-17 թթ. ավելացրել է 557 տոկոսով՝ 2008-2012 թթ. համեմատ։

Զենք ներկրող երկրների հնգյակը ավարտում է Չինաստանը, որը 2008-2012 թթ. համեմատ 19 տոկոսով կրճատել է զենքի ներկրումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ