ԵԱՀԿ-ն ակտիվորեն մասնակցում է բոլոր հակամարտությունների կարգավորմանը: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հիմնական առաջնահերթություններից մեկը միջնորդական առաքելությունն ու հակամարտությունների խաղաղ կարգավորումն է: Այդ մասին, ինչպես հայտնում է «ԱՊԱ»-ն, հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կան որոշակի խնդիրներ՝ ներառյալ բացթողումները հակամարտությունների կարգավորման գործում: Սա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Այս հակամարտության կարգավորման այլ մեխանիզմ չկա: Միակ ճանապարհը խաղաղ կարգավորումն է »,- ասել է Ծերեթելին: