News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կանադացիները Բելգիայի թագավոր Ֆիլիպի պաշտոնական այցի ժամանակ բելգիական դրոշը շփոթել են գերմանականի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Premiere ռադիոկայանը: Ըստ այցի նախանշված ծրագրի՝  Բելգիայի թագավորը եւ նրա կինը պետք է ծառ տնկեին Կանադայի մայրաքաղաք Օտտավայի կենտրոնում գտնվող այգում: Ծառի համար տեղը հատկացվել էր այն թխկիներից մի քանի մետր այն կողմ, որոնք տնկվել էին Բելգիայի հանգուցյալ Բոդուեն թագավորի եւ Ֆաբիոլա թագուհու՝ դեռ 1977 թվականին Կանադա կատարած այցի ժամանակ:

Թագավորական ընտանիքի ժամանումից հետո պարզվեց, որ Ֆաբիոլա թագուհու ծառի կողքին Բելգիայի դրոշի փոխարեն ծածանվում է գույներով դրան նման Գերմանիայի Դաշնային Հանրապետության դրոշը: Սխալը նկատվել էր եւ արագորեն շտկվել, նշում է ռադիոկայանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ