Սպիններները Եվրամիության կողմից ներառվել են վտանգավոր ապրանքների ցանկում, նշվում է սպառողների համար վտանգ ներկայացնող արտադրանքի մասին արագ իրազեկման եվրոպական համակարգի կողմից հրապարակված 2017 թվականի զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զեկույցում նշվում է, որ սպիններները վտանգ են ներկայացնում երեխաների համար, հատկապես՝ լույսերով մոդելները. երեխաները կարող են կուլ տալ լույսով սպիններների կոճականման մարտկոցները, ինչը կարող է աղիներում եւ կերակրափողում այրվածքների հանգեցնել: Ըստ զեկույցի հեղինակների՝ վտանգ են ներկայացնում նաեւ խաղալիքի հեշտ անջատվող մանր մասնիկները: