News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրաքի կառավարությունը չեղարկել է Իրաքյան Քուրդիստանի ինքնավար մարզ միջազգային ավիաթռիչքների արգելքը։ Այս մասին հայտարարել են Իրաքի վարչապետի մամուլի ծառայությունից։

«Իրաքի վարչապետ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Հայդեր ալ Աբադին, ելնելով իր սահմանադրական լիազորություններից, հայտարարել է միջազգային չվերթերի վերականգնման մասին դեպի Էրբիլի եւ Սուլեյմանի օդանավակայաններ՝ Քուրդիստանի մարզի իշխանությունների հետ համաձայնեցնելուց հետո  նրանց դաշնային իշխանության ենթակայության ներքո վերադառնալու արդյունքում»,–նշված է հայտարարության տեքստում։

Հիշեցնենք, որ Իրաքի դաշնային իշխանությունների եւ Իրաքի Քուրդիստանի հարաբերությունները սրվել էին 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդիստանում անցկացված հանրաքվեից հետո, որին մասնակցածների ավելի քան 93 տոկոսը կողմ էր քվեարկել  Իրաքի Քուրդիստանի անկախացմանը։ Հանրաքվեից հետո դաշնային իշխանությունները մի շարք պատժամիջոցներ էին սահմանել Քուրդիստանի ինքնավար մարզի դեմ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ